Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Ներսիսյան. «Նազիկ Ավդալյանի ողնաշարը հիմա ավելի ամուր է, քան իմը եւ ձերը»

Ապրիլ 18,2016 17:23

Հայ մարզասերներին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, թերեւս, ամենից ավելի հուզում էր Նազիկ Ավդալյանի մասնակցությունը: Եվ դա միանգամայն հասկանալի է: Նազիկը ավտովթարի ժամանակ ողնաշարի լուրջ վնասվածք էր ստացել ու ծանր վիրահատության ենթարկվել: Անգամ բժիշկները սկզբում կասկածում էին, որ նա երբեւէ կկարողանա սպորտով զբաղվել: Փառք ու պատիվ նրանց, որոնք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական ջանքերով արեցին հնարավոր ամեն բան: Նազիկը ոչ միայն վերադարձավ, այլեւ օրերս Նորվեգիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

canramartokner

Այս գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում Aravot.am-ի հարցին, թե իրենք Նազիկի առողջության մասին չէի՞ն մտահոգվում, Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատասխանեց. «Նազիկ Ավդալյանն առողջության հետ կապված ոչ մի խնդիր այլեւս չունի: Հիմա նրա ողնաշարն ավելի ամուր է, քանի իմը եւ ձերը»:

Արտաշես Ներսիսյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930