Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2016 թվականի հունվարի 13-ի N2-Ա որոշմամբ 2016 թվականի ապրիլի 17-ին նշանակվել էին մարզի Արծվանիկ, Խնձորեսկ և Վարդավանք համայնքներում՝ համայնքի ղեկավարի, իսկ Կուրիս և Չափնի համայնքներում՝ համայնքի ավագանու հերթական ընտրություններ:
Նշված համայնքներում ապրիլի 17-ին ընտրությունները կայացել են: Արծվանիկ, Խնձորեսկ և Վարդավանք համայնքներում վերընտրվել են համայնքի գործող ղեկավարները. Արծվանիկում` Անուշավան Հարությունյանը, Խնձորեսկում` Սերյոժա Հայրապետյանը, Վարդավանքում` Գարեգին Կոստանդյանը:
Կուրիս և Չափնի համայնքներում տեղի ունեցած համայնքի ավագանու անդամների ընտրությունների արդյունքում ձևավորվեց երկու համայնքների նոր ավագանիները:
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետարան
Լուսանկարը` PHOTOLUR- ի