Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական քաշը գոնե 100 կգ դառնա…

Ապրիլ 18,2016 17:04

Եվրոպայի չեմպիոն Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Նորվեգիայից վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում Aravot.am-ին ասաց. «Ռուսաստանցի Տատյանա Կաշիրինայի բացակայությամբ տեսաք, թե Խուրշուդյանը որքան հեշտ հաղթեց: Հռիփսիմեն շատ տաղանդավոր մարզուհի է: Բայց ինչ անում ենք, նրա անձնական քաշը չի բարձրանում:

Եթե Խուրշուդյանը գոնե 100 կգ անձնական քաշ ձեռք բերի, նրա հիմնական մրցակիցները՝ թե Տատյանա Կաշիրինան, թե չինացին Լուլու Ժուն, լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն ու նրանց պայքարը շատ հետաքրքիր կդառնա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930