Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակյանը դժգոհեց. «Սահմանում շարժական խոհանոց եւ բաղնիք չկա» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2016 17:00

«Հայելի» մամուլի ակումբում այսօր բանավեճ ծավալվեց Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի եւ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանի միջեւ: Նրանք երկուսն էլ որպես կամավոր մեկնել էին Արցախ եւ կանգնել զինվորների կողքին:

Ազատ Արշակյանն այսպիսի հարցադրում արեց` սահմանին արդյոք կա՞ն շարժական խոհանոցներ եւ բաղնիքներ, որպեսզի զինվորները տեղում լողանան: Արշակյանը շեշտեց, որ այս օրերին որպես կամավոր սահման են մեկնել նաեւ կանայք, որոնք օգնում են զինծառայողներին եւ որոնց համար շարժական բաղնիքներն առավել քան անհրաժեշտ են:

Դեւրիկյանն էլ հակադարձեց, թե. «Զինվորները հերթափոխով գալիս-լողանում են: Դա պետք չի, որ լինի»: Արշակյանն էլ բարկացավ` «Անլվա բանակ պետք է լինի՞…»:

Մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    և շարժական խոհանոցի և բաղնիքի առկայությունը անհրաժեշտություն է, որովհետև ապրիլյան գործողությունների ժամանակ հերթափոխը 12 օրից է եղել: Ես ասում եմ ոչ թե ուրիշի խոսքերից, այլ իմ հարազատների մասնակցությունից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930