Aravot.am-ը հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ջազային համերգները կծառայեցնե՞ն ՌԴ-ին սթափեցնելու, թեկուզեւ Ռուսաստանում բնակվող ջազմեն ընկերների միջոցով ՌԴ-ի իշխանություններին կոչ անելու, որ դադարեցնի զենքի վաճառքը ագրեսոր Ադրբեջանին:
Ի պատասխան մեր հարցի՝ սիրված ջազմենն ասաց. «Արվեստն ընդհանրապես խաղաղասեր դեր է տանում, արվեստը խաղաղություն բերող երեւույթ է, չեմ կարծում, որ արվեստասեր մարդը այդպես ագրեսիվ պատերազմ հրահրի: Ռուսաստանը չգիտեմ ինչ է մտածում էս պահին, բայց, իհարկե, ցանկալի չէ զենքի վաճառքը մեր զինվորների կյանքի հաշվին: Մենք լիքը ջահել էրեխեք կորցրեցինք՝ պատերազմի թվին ծնված էրեխեք ՝18-20 տարեկան»:
Նշենք, որ երեկ երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ջազի վիրտուոզների՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջազ երաժիշտ Սերգեյ Մանուկյանի, Վահագն Հայրապետյանի, ֆրանսիայից ժամանած Լորեն Ռոբենի համերգին հիշեցին արցախյան պատերազմին նահատակված մեր բոլոր հերոսներին, ջազային կատարում նվիրվեց նրանց հիշատակին:
Իսկ Մոսկվայում բնակվող Սերգեյ Հայրապետյանն ասաց. «Հայոց ազգն անմահ է, անպարտելի, հոգ տարեք միմյանց ու սա՛ կլինի մեր հաղթանակը»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ