Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանցիները սահմանագոտով մեկնում են Թբիլիսի՝ Նովրուզը տոնելու

Ապրիլ 18,2016 16:36

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչ Գագիկ Ղուզանյանը մեզ հայտնեց, որ Նովրուզի նախաշեմին տասնյակ իրանական ավտոմեքենաներ են անցել իրենց գյուղով: Իրանցիները Նովրուզը տոնելու համար Վրաստան էին մեկնում: Բաղանիսում իրանցիները կանգնեցնում էին իրենց ավտոմեքենաները եւ կոտրտված անգլերենով գյուղացիներին հարցնում, թե այդ ճանապարհը Վրաստա՞ն է տանում, քանի՞ կիլոմետր է մինչեւ Թբիլիսի հեռավորությունը:

Իրանցիները Նովրուզը Վրաստանի մայրաքաղաքում տոնելու համար մեկնել են ընտանիքներով, ընկերներով: Նրանք գուցե չիմանալով՝ իրենց վտանգի են ենթարկել, քանի որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար- Բաղանիս հատվածը գտնվում է ադրբեջանական կրակակետերի դիմաց եւ երբեմն ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվում է:

Վրաստանում շատ ապրանքների եւ ծառայությունների գները Հայաստանի համեմատ էժան են, ինչը հրապուրում է իրանցիներին, որպեսզի Նովրուզն այնտեղ տոնեն, ոչ թե՝ Հայաստանում:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ բնակիչներ իրենց ավտոմեքենաները բենզինով լիցքավորելու, ավտոմեքենաների պահեստամասեր գնելու, իրենց կամ հարազատների համար դեղորայք ձեռք բերելու համար հաճախ Վրաստան են մեկնում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930