Ապրիլի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակում հարյուրավոր չեխահայեր բողոքի երթ են անցկացրել ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների դեմ։ Ցուցարարները հանդես են եկել «ԵԱՀԿ, դադարեցրու Ադրբեջանի ոտնձգությունները», «Մինսկի խումբ՝ դու պարտավոր ես կանգնեցնել Ալիևի ագրեսիան», «Ռուսաստան և Իսրայել՝ դադարեցրեք սպառազինության վաճառքը Ադրբեջանին», «Պաշտպանեք մեր՝ կյանքի և ինքնորոշման իրավունքները», «Ադրբեջան՝ ձեռքերդ հեռու Արցախից», «#NKpeace, #KarabakhNow» և այլ կարգախոսների ներքո։ Հնչել են հայրենասիրական երգեր և տեղեկատվական թռուցիկներ բաժանվել Պրահայի երկու հազարից ավելի բնակիչների և այցելուների։
Պրահայի քաղաքապետարանի կողմից արտոնված չեխահայերի խաղաղ ակցիան անցել է առանց միջադեպերի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Չեխիայի հայ համայնքի բոլոր կազմակերպությունները դիմել են երկրի իշխանություններին՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտելու պահանջով։
Կարդացեք նաև
Ցույցին մասնակցել է 200-250 հոգի։ Ակնկալվում էր, որ մասնակցությունն ավելի բարձր կլինի, բայց խանգարել է հորդառատ անձրևը՝ կազմակերպիչները նույնիսկ ստիպվաց են եղել կես ժամով հետաձգել ակցիան։