Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանավեճ` Սամվել Ֆարմանյանի և ադրբեջանցի պատվիրակի միջև

Ապրիլ 18,2016 15:42

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում բանավեճ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի և Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևայի միջև:

Պարոն Ֆարմանյանը բավականին կոշտ ելույթ ունեցավ ապրիլի սկզբին Ադրբեջանի` ղարաբաղաադրբեջանական սահմանին իրականացրած ռազմական գործողությունների վերաբերյալ:

pashayeva

Այս ելույթը, բնականաբար, դուր չեկավ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը: Ուստի ի պատասխան պարոն Ֆարմանյանի ելույթի` Գանիրա Փաշաևան հայտարարեց, թե պարոն Ֆարմանյանը սուտ է խոսում և նշեց, թե իբր ռազմական գործողությունները սկսել է Հայաստանը, ոչ թե Ադրբեջանը: Նա վստահեցրեց, որ իրենք ունեն դա ապացուցող տեսանյութեր, լուսանկարներ:

Այնուհետև սկսեց գովերգել իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ աչքի ընկնող ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին` նշելով, թե նա միշտ հավասարակշռված լուծումներ է առաջարկել, ուստի այս պարագայում էլ նույնն են ակնկալում նրանից:

Դառնալով Սամվել Ֆարմանյանի հնչեցրած այն մտահոգություններին, թե Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունների պատճառով տասնյակ զոհեր են գրանցվել, Գանիրա Փաշաևան հարց հղեց նրան՝ այդ մարդիկ ի՞նչ գործ ունեին Ադրբեջանի տարածքում, որ կորցրել են իրենց կյանքը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930