Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեւրիկյան. «Զինվորներն ասում էին` «հոպարները եկան» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2016 15:39

«Ականատես եղանք մեր ժողովրդի աննախադեպ համախմբման: Մեր ժողովուրդն ինքը համախմբվեց եւ օրինակ ծառայեց քաղաքական ուժերին»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, որը ապրիլի սկզբին «Երկրապահ կամավորականների միության» կազմում եղել է առաջնագծում:

«Այնքան կենսական ուժ ունի մեր ժողովուրդը, որ անգամ հողագործ ազատամարտիկն իր ավտոմեքենայով էր եկել` իր ընկեր ազատամարտիկների հետ միասին: Արցախյան ազատամարտի մասնակիցների թվում գնդապետ ու փոխգնդապետ կային, բայց իրենք չէին ասում, թե ցանկանում են դիրքի պատասխանատու լինել, այլ ենթարկվում էին ավագ սերժանտին: Սա հոգեբանական կարեւոր պահ է»,-տպավորությունների մասին պատմեց Դեւրիկյանը:

Նրա խոսքով` քառօրյա պատերազմը կրկնեց Արցախյան պատերազմի պատմությունը. «Նկատի ունեմ` նույն ուղղության վրա` այն պահին, երբ մեր ուժերն իրենց կամքն էին թելադրում, զինադադարի մասին բանավոր պայմանավորվածությունը եղավ: Ադրբեջանի հարվածից հետ ակնհայտ դարձավ, որ կարող ենք դիմագրավել եւ առաջ գնալ: Ազատամարտիկների ներկայությունը կարեւոր գործոն է. մեզ տեսնելուց զինվորներն ինքնաբուխ ասում էին` «հոպարները եկան»:

Հետաքրքիր միջինացված տարիք ստեղծվեց դիրքերում: Բոլորը կամավոր եկան: Բանից պարզվեց` ավելի հեշտ է մարդկանց զոռով հավաքելը, քան կամավորներին ասելը` մի գնա սահման»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930