Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում շարունակում են օգտագործել «օկուպացված տարածքներ» եզրույթը

Ապրիլ 18,2016 14:51

Քիչ առաջ մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը: Ըստ օրակարգի` նախատեսված էր, որ այսօր քվեարկության է դրվելու ընթացիկ հարցերի շուրջ երկու առաջարկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան», «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան» վերնագրերով:

Սակայն լիագումար նիստի ընթացքում քվեարկություն տեղի չունեցավ, քանի որ ավելի վաղ ԵԽԽՎ քաղաքական բյուրոյի նիստի ընթացքում որոշվել էր չքննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ցանկացած առաջարկ որպես ընթացիկ հարց :

Սակայն ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ու պատվիրակները լիագումար առաջին նիստի ընթացքում պարբերաբար խոսեցին ԼՂ հակամարտության հարցի, ինչպես նաև վերջին սրացումների մասին: Մասնավորապես ԵԽԽՎ նախագահը հայտարարեց, թե հակամարտությունը պետք է կարգավորվի` տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով ու կոչ արեց երկու կողմերին հարգել զինադադարի պայմանագիրը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցող Ստեֆան Շեննախը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին սրացումներից, կրկին օգտագործեց «օկուպացված տարածքներ» դրույթը և իր մտահոգությունը հայտնեց այդտեղ զոհված քաղաքացիականների համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930