Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանը հրաժարական է ներկայացրել ԴԱՀԿ ղեկավարի պաշտոնից

Ապրիլ 18,2016 13:24

Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու։

Միհրան Պողոսյան

18․04․2016 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սասուն Յուզբաշյան says:

    Հիմա այդ մարդը կարո՞ղ է ազատ գնալ Հայաստանից: Եթե ասվածը ճիշտ է, կգնա, կվանոյանա և այլևս չեք գտնի, քանի ամբողջ գռփածը չի ծախսել, իսկ եթե ճիշտ չէ ասվածը, ապա ուրեմն նա բյուրեղյա մաքրությամբ մարդ է, ինչու՞ եք բաց թողնում: Ո՞վ է ընդունել նրա հրաժարականը:

    Հ.Գ. Ասում են արդեն ընտանիքն ուղարկել է Փարիզ: Թիկնապահն էլ մեկին ծեծել է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930