«Միսս Ռուսաստան-2016» մրցույթում հաղթել է Տյումենի ներկայացուցիչ Յանա Դաբրավոլսկայան։ Այս մասին տեղեկացնում է flamenews կայքը։
Ռուսաստանի Դաշնության ամենագեղեցիկ աղջկա տիտղոսը նվաճելուց հետո Դաբրավոլսկայան պատասխանել է լրագրողների հարցերին և ասել, որ նվաճած տիտղոսի համար իրեն տրված պարգևավճարի մեծ մասն օգտագործելու է բարեգործական նպատակներով։ Լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Միսս Ռուսաստան» հռչակվելու պարգևավճարը կազմում է 3 միլիոն ռուբլի։
Ռուսաստանցի գեղեցկուհին ասել է, որ ինքը շատ է ուզում օգնել հատկապես երեխաներին, քանի որ, իր կարծիքով, երեխաները չպետք է որևէ բանի կարիք ունենան։
Կարդացեք նաև
Դաբրավոլսկայան բացահայտել է նաև իր գեղեցկության գաղտնիքը և նշել, որ մարդու արտաքին տեսքը լրջորեն պայմանավորված է նաեւ նրանով, թե ինչպես է մարդը վերաբերվում կյանքին։
Իր խոսքի ավարտին «Միսս Ռուսաստան 2016»-ը հայտարարել է նաև, որ շատ է ցանկանում մասնակցել «Միսս Աշխարհ» մրցույթին։