Քիչ առաջ ավարտվել է ԵԽԽՎ քաղաքական բյուրոյի նիստը, որտեղ որոշվել է չքննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ցանկացած առաջարկ որպես ընթացիկ
հարց : Այդ մասին տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը :
Հիշեցնենք, որ բյուրոյի օրակարգում ներառված է ԼՂ թեմայով միանգամից երեք հարց : Ապրիլի 7-ին ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռոքեն ներկայացրել էր առաջարկ, որպեսզի գարնանային նստաշրջանում հրատապ անցկացվեն քննարկումներ « Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին եւ ողբերգական սրացումը » թեմայով:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ