Երևանի քաղաքապետարան – վարչական շրջաններ – համատիրություններ համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների նորոգման աշխատանքները, որոնց ընթացքում նաև ներկվում, բարեկարգվում են պատերն ու առաստաղները: Ծրագրով նախատեսված է նորոգել 721 շքամուտք: Ապրիլի 15-ի դրությամբ մուտքերից 53-ն արդեն նորոգվել է: Հիշեցնենք, որ ըստ անհրաժեշտության՝ ծրագրում նախ ներառվում են բարեկարգման առաջնահերթ կարիք ունեցող շքամուտքերը: Շքամուտքերի վերանորոգման գործընթացը կշարունակվի մինչև աշուն
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն