Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան»-ն անվտանգության ճգնաժամի հաղթահարման արտակարգ քայլերի մասին

Ապրիլ 18,2016 11:44

Տարածաշրջանում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություններ, որոնց համատեքստում Հայաստանի 25-ամյա անկախ գոյության ընթացքում կատարված ռազմաքաղաքական բացթողումների հետևանքով առաջացած մարտահրավերներն անմիջականորեն սպառնում են հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը։

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունները, չճանաչեցին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան և, ըստ էության, մեր ժողովրդին թողեցին հակահայկական ատելությամբ տոգորված այդ պետության բարի կամքի հույսին:

Այդ պատճառով առաջացել է երկրի անվտանգության վակուում, որը պետք է լրացվի ազգի հավաքական ներուժի հաշվին: Նման արտակարգ իրավիճակից դուրս գալու համար հայ ժողովրդից պահանջվում է խիզախություն, ինքնակազմակերպում և համազգային ուժերի գերլարում:

Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար հարկավոր է լուծել հետևյալ խնդիրները.

  1. ապահովել կայուն խաղաղության համար անհրաժեշտ պաշտպանունակություն,
  2. ձևավորել լեգիտիմ իշխանություն,
  3. հասնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի միջազգային ճանաչմանը:

Պաշտպանունակության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ է.

  • մեծացնել պաշտպանական համակարգի կառավարման արդյունավետությունն ի հաշիվ կտրուկ կադրային փոփոխությունների,
  • պետության ձեռքում կենտրոնացնել անհրաժեշտ նյութական միջոցներ,
  • ավելացնել Զինված ուժերի թվաքանակը, առաջին հերթին՝ ոստիկանության զորքերի հաշվին:

Լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է.

  • անցկացնել նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ,
  • մինչ ընտրությունները՝ երկրի անվտանգության ու կայունության և ընտրությունների օրինականության ապահովման համար նշանակել Ժողովրդի վստահության կառավարություն՝ հանրային վստահություն ունեցող քաղաքական և հասարակական միավորումների կողմից առաջադրված թեկնածուներից,
  • Ժողովրդի վստահության կառավարության ղեկավար ու Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար նշանակել բանակի և հանրության մեծամասնության վստահությունն ունեցող անձի:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի միջազգային ճանաչման համար անհրաժեշտ է.

  • քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունման ուղղությամբ,
  • ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում բարձրացնել Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունման հարցը,
  • ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում բարձրացնել Արցախի անկախության ճանաչման հարցը։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դիրքորոշման համաձայն՝ Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձևավորվի քաղաքական և հասարակական միավորումների լայն մասնակցությամբ և նրանցից յուրաքանչյուրի կողմից անհատական ու կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքներով ոլորտային և տարածքային կառավարման համար պատասխանատվության իր մասնաբաժինն ստանձնելու պատրաստակամությամբ։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երկրի անվտանգության ապահովման համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստ բոլոր ուժերին առաջարկում է դիտարկել Ժողովրդի վստահության կառավարության ձևավորման նպատակով բանակցություններ սկսելու հարցը։

 

 «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը,անվտանգության ճգնաժամի հաղթահարման ԱՐՏԱԿԱՐԳ քայլերի մասին:
    -Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է:

    3.հասնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի միջազգային ճանաչմանը:

    3-րդ կետին հարց

    Ինչ հիմքերի վրա հենվելով Ադրբեջանին համարում էք ագրեսոր:ՀՀ ազատագրական բանակը գրավել է ոոշ տարածքներ Ազերի բնկավայրերից: Եվ ներկա վիճակում մենք ունենք իրենց հողեը մեր զինվորների հսկողության տակ:Իսկ Ձեզ հայտնի է թե ինչու Եվրոպան,Ռուսիան,Ամերիկան չեն ընդունում Արցախի անկախությունն:Իմանալն ամոթ չի, ժողովրդին սխալ ներկայացնելն է ամոթ:ՀՀԿ-ն ստում է իսկ դուք հաստատում էք:
    -1988թ. Արցախի ժողովուրդը պայքարի էր դուրս եկել «միացում» եւ ոչ թե «անկախություն» կարգախոսով: ԽՍՀՄ վերջնական փլուզումից դեռ երկու տարի առաջ մենք ընդունեցինք Արցախը Հայաստանի հետ վերամիավորող դեկտեմբերմեկյան համատեղ որոշումը,երեվի դուք այդ ժամանակ չէք եղել Հայաստանում,ոչինչ սովորելն ամոթ չէ:
    -Ո՞ւմ պատվերով կազմակերպվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: Եւ հատկապես ումի՞ց էին ուզում անկախացնել Արցախը` Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից:
    Գաղտնիք չէ, որ հանձնարարականը եկել էր Երեւանից: Հիմնավորումները երկուսն էին:Նախ` ենթադրվում էր, թե միջազգային ճանաչման համար Արցախը Ադրբեջանի կազմից պետք է դուրս գար ԽՍՀՄ օրենքի տառին համապատասխան: Բացի այդ, որպեսզի Ադրբեջանը չկարողանա հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, Երեւանում նպատակահարմար էին համարում, որ Ստեփանակերտը հանդես գա որպես հակամարտության ինքնուրույն կողմ: Ենթադրվում էր, որ այս թատրոնը մենք պետք է խաղայինք արտաքին աշխարհի համար, իսկ ինքներս մեզ համար մնալու էինք մեկ ազգ, մեկ բանակ եւ մեկ պետություն: Բայց ստացվեց հակառակը:
    Միջազգային հանրությանը խաբել չհաջողվեց: Պարզվեց, որ ոչ ոք չի պատրաստվում հայ ժողովրդին ընկալել որպես երկգլխանի վիշապ եւ առանձին բանակցել յուրաքանչյուրի հետ: Որտեղ գոյություն ունի 2 ԱՄՆ կամ 2 Ֆրանիա կամ էլ 2 Ռուսաստան: Իսկ ՀՀԿ-ն համառորեն շարունակում է խաղալ «երկու պետություն» անիմաստ խաղն ու արդեն մոռացել ենք, որ դա ընդամենը խաղ էր:
    Ստեփանակերտն արդարանում է, թե ինքն ուրիշի տարածքներ է գրավել միայն կրակակետեր լռեցնելու համար եւ իր սահմանների շուրջ անվտանգության գոտի է ստեղծել:Ստեփանակերտի ասածները ոչ ոք լուրջ չի ընդունում: Այնինչ, կարելի էր ասել ճշմարտությունը` որ Հայաստանը եւ Ադրբեջանը խորհրդայնացվել էին անորոշ սահմաններով, վիճելի տարածքները բոլշեւիկները հանձնել են Բաքվին, դրանց մեծ մասը հայաթափվել են, իսկ դեռ հայաբնակ մասը վերադարձնելու հայության խաղաղ փորձին ադրբեջանցիները պատասխանեցին բռնություններով եւ պատերազմով, որը հայերի համար վերածվեց ազգային-ազատագրական պայքարի,իսկ այդ ընթացքում ազատագրված տարածքը մեր հայրենիքի մի մասն է:
    Իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ուղղակի որոշեց նորացնել ՀՀԿ կուսակության հնամաշ տաշտակը:Այսօրվա իրավիճակով ագրեսորն մենք էնք եվ ոչ թե Ազերն, եվ ես շատ ուրախ եմ որպես ագրեսոր երկիր քաղաքացի եվ առաջարկում եմ ազգովի վաղն էլ հայտրարենք Ազերին պատերազմ իսկ ՀՀ նախագահին ուղարկենք Ճապոնիա իր առողջութունը վերականգնելու, մինչեվ նա ետ գա Հայաստան, մենք արդեն կլինենք Բաքվում:
    Այսօր ռուսն ավելի լավ գիտի մեր պատմությունը քան մեր ճռճռան իրավաբաններն:
    Տես թե ինչ է ասում Ժիինովկին https://www.youtube.com/watch?v=MtuRKYaWeMk

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930