Թուրքական հեռուստաալիքներից մեկի հաղորդմանը մասնակցած թուրք երգչուհի Հադիսեի հագուստը դժգոհություն է առաջացրել թուրքերի և հատկապես ադրբեջանցիների շրջանում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ensonhaber կայքը։
Բանն այն է, որ հեռուստադիտողները երգչուհու հագուստի գույները նմանեցրել են Հայաստանի Հանրապետության պետական դրոշին։ Այս թեման այնքան է ծավալվել և շրջանառվել սոցիալական ցանցերի թուրքական և հատկապես ադրբեջանական տիրույթներում, որ երգչուհին որոշել է պատասխանել իր հասցեին հնչած մեղադրանքներին։
Սկանդալային պատմության մեջ հայտնված երգչուհին իր պատասխանում մասնավորապես ասել է. «Ինձ վերաբերվող խոսքերի մեծ մասին նույնիսկ ուշադրություն չեմ դարձնում, բայց թյուրքականությանս, մշակույթիս, անձիս անհիմն մեղադրանք հնչեցնող փոքրոգիները ուզում եմ, որ իմանան այս խոսքերը. անկիրթի հետ անկիրթ լինելու փոխարեն ավելի լավ է լռել։ Ի՞նչ է, դուք զբաղվելու այլ բան չունե՞ք»։