Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կբացվի, թուրքերը դժգոհ են. «Հաբերլեր»

Ապրիլ 18,2016 10:27

Ավստրիայի Ինսբրուք քաղաքում 2016թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ, նախատեսվում է հուշարձանի բացում, որը դժգոհություն է առաջացրել այդ երկրում ապրող թուրքերի շրջանում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը։

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու համար Ինսբրուքի քաղաքապետարանի կայացրած որոշումը, որի համաձայն քաղաքում կկառուցվի հայկական հուշարձան, դժգոհություն է առաջացրել Ավստրիայի թուրքական համայնքում, որի ներկայացուցիչներն, ի նշան բողոքի, երթ են անցկացրել։ Թուրքերի կազմակերպած երթը մեկնարկել է Ինսբրուքի համալսարանի մոտից և ավարտվել քաղաքի հրապարակներից մեկում։

Ավստրիայում ապրող թուրքերի կազմակերպած երթին մասնակցել է նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլից ընտրված պատգամավոր Մեթին Քյուլյուքը։

Տեղեկացնենք, որ 2016թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու որոշումը Ինսբրուքի քաղաքապետարանը կայացրել է մեկ ամիս առաջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930