ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում արել է հետեւյալ գրառումը
Ժամանակն է, որ կարողանանք գնահատել իրավիճակը, քայլեր անել։ Եթե այսօր կա քիչ թե շատ ադեկվատ իշխանություն, որը մտածում է պետության ու ժողովրդի մասին, ապա այն պարտավոր է անել հետևյալ քայլերը։
Քաղաքական ասպարեզ։
1. Ճանաչել ԼՂՀ-ն։
Կարդացեք նաև
2. Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում լուծել ԵՏՍ -ից դուրս գալու հարցը (ի՞նչ է մեզ տալ մի միություն, որի 6 անդամներից 3-ը, Ղազախստան, Ղրղզստան և Ադրբեջան) բոլոր հարցերում մեզ դեմ են լինելու)։
3. Անցկացնել թափանցիկ ընտրություններ։
Տնտեսական ասպարեզ։
Հրատապ
1. Ապրանքների ներկրումն ու մաքսազերծումը կազմակերպել պայմանագրային գներով, դադարեցնել հսկիչ գներ կիրառելու պրակտիկան։
2. Անցնել դրամի ազատ փոխարժեքի, էներգետիկ փոխանցումներն անել ստերիլիզացված կուրսով։
3. Շտապ սկսել բանակցություններ Իրանի հետ գազամատակարարման հարցերով, դադարեցնել ՀՀ ազգաբնակչության տեռորը գազի գնի իջեցման մասին սուտ տեղեկատվությամբ։
4. Հանդես գալ հայտարարությամբ մենաշնորհների դադարեցման վերաբերյալ։
5. Դադարեցնել անիմաստ վարկեր վերցնելը, Հյուսիս-Հարավ շինարարությունը այսօրվա տարբերակով (ամեն անգամ Արցախ գնալիս «համոզվում ենք» այդ շինարարության «արդյունավետության» մեջ)։
Երկարատև տնտեսական բարեփոխումները կանի այն ուժը, որը կստանա ժողովրդի քվեն թափանցիկ ընտրությունների արդյունքում։