12 ժամյա ակտիվ քվեարկությունից, մոտավորապես 8 ժամ տեւած ոչ պակաս ակտիվ արդյունքների ամփոփումից հետո հայտնի դարձավ, որ թալինցիների մեծամասնությունը հավանություն տվեց իրենց ներկայիս քաղաքապետի աշխատելաոճին: Թալինի նոր քաղաքապետը Սարգիս Արամյանն է:
Թալինում ընտրելու իրավունք ուներ 5296 ընտրող, որոնցից իր քաղաքացիական պարտքը կատարեց 3309-ը:
15/1 ընտրատեղամասում Սարգիս Արամյանի օգտին քվեարկել էին 746 հոգի, իսկ նրա մրցակից Տիգրան Հարությունյանի օգտին՝ 336:
Կարդացեք նաև
Այսպիսով՝ թիվ 15/1 ընտրատեղամասում 1867 ընտրողից քվեարկությանը եկավ 1084-ը, 15/2-ում՝ 1640-ից՝ 1034-ը, իսկ 15/3-ում 1789-ից մասնակցել են 1091-ը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ