Նախնական արդյունքների համաձայն, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ ստանալով 12 հազար 221 ձայն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը ստացել է 10 հազար 158 ձայն:
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը ստացել է 1204 ձայն:
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 834:
Կարդացեք նաև
Այս արդյունքներն են realelections.am կայքում, որտեղ ներկայացվում էին Հրազդանի քաղաքապետի ընտրության արդյունքներն՝ իրական ժամանակում; Կայքում տեղեկատվությունը տրամադրվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ անմիջապես ընտրական տեղամասերից:
Ընտրությանը մասնակցել են 44 հազար 320 ընտրողից 24 հազար 911-ը:
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ավարտից հետո ելույթով է հանդես եկել Սասուն Միքայելյանը եւ խոսել բաժանված ընտրակաշառքների մասին:
«Ես երբեք չեմ հուսահատվում, որովհետև չեմ եկել, որ դառնամ քաղաքապետ, ես եկել եմ, որ ժողովրդին էդ վիճակից փրկեմ»,-ասել է նա: