Թալին քաղաքի ներկա քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանի մասին Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը վերջինիս նախընտրական շտաբում լրագրողների հետ զրուցելիս ասաց, որ վերջին 4 տարիների ընթացքում պարոն Արամյանը 25 բազմաբնակարան շենքի տանիք է փոխել. «Միայն անցած տարի «Ասիական բանկի» միջոցով Թալինի խմելու ջրի նախկին ցանցն է փոխել, գեղարվեստի դպրոց է սարքել, որտեղ գործում են 18 խմբակ, որ Երեւան քաղաքում չկա նման կարգի դպրոց, թիվ 1, 2 դպրոցներն ենք վերանորոգել, ուսումնարանը, բազմաթիվ նոր փողոցներ ենք կառուցել»:
Նա նաեւ նշեց, որ վերջին 8 տարիների ընթացքում Արագածոտնում այնքան աշխատանք է կատարվել, որ այդ աշխատանքների շնորհիվ մարզի բնակիչները կանգնել են «Հանրապետական» կուսակցության կողքին:
Անկախ նրանից՝ ինչ ընտրություն է՝ նախագահական, խորհրդարանական, թե տեղական ինքնակառավարման մարմինների՝ «Հանրապետական» կուսակցության նախընտրական շտաբերում անպայման նկատելի է իր տեսակով առանձնահատուկ կերպար՝ կին-պաշտպան:
Վերը նշված շտաբում հանդիպեցինք մի կնոջ, որը ցանկացավ «գողական» անունով ներկայանալ: Թալինցի Նանան հատուկ Մոսկվայից 2 օրով եկել էր Թալին՝ Սարգիս Արամյանին սատարելու համար: Վերջինս նշեց, որ Սարգիս Արամյանի համար «Հանրապետական»-ները ոչ մի բան չեն արել. «Մի հատ վարչապետ ա եկել»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ