Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կոնֆլիկտային մարդ չեմ: Տարիները ցույց են տվել, որ հաղթողին պետք է շնորհավորել». Արամ Դանիելյան

Ապրիլ 17,2016 19:58

Հրազդանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում երեք թեկնածուներն էլ արդեն քվեարկել են:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը վստահություն հայտնեց, որ քաղաքապետի ընտրություններում ինքն է հաղթելու:

Նա ընդգծեց, որ քվեարկել է հանուն կայուն և խաղաղ Հրազդանի:

«14 տարի է՝ նույն կերպ եք քվեարկում»,- նկատեց լրագրողներից մեկը:

«Ես 14 տարի տեսել եմ հրազդանցուն իմ թիկունքին»,- եղավ Արամ Դանիելյանի պատասխանը:

Նա նշեց, որ այդ տարիների ընթացքում Հրազդանի համար բազմաթիվ խնդիրներ է լուծել (փողոցների բարեկարգում, տանիքների վերանորոգում, ասֆալտապատում, աղբահանություն և այլն):

Դիտարկմանը, որ քաղաքի փողոցները խորդուբորդ են, Արամ Դանիելյանը պատասխանեց, որ Հրազդանը «սպեցիֆիկ» քաղաք է. ձևավորված է յոթ գյուղերի վրա, որոնցից յուրաքանչյուրում բազմաթիվ փողոցներ ու նրբանցքներ կան, և համայնքի բյուջեով չէին հասցնի բոլորն ասֆալտապատել. «Բայց կա զարգացման ծրագիր ու առաջիկա տարիների ընթացքում այդ հարցը կլուծվի»,- հավելեց նա:

Հարցին՝ պարտվելու դեպքում արդյո՞ք կսեղմի Սասուն Միքայելյանի ձեռքը, Արամ Դանիելյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ չեմ պարտվի… Կշնորհավորեմ, ես այն մարդն եմ, որ… ես կոնֆլիկտային մարդ չեմ: Տարիները ցույց են տվել, որ հաղթողին պետք է շնորհավորել»:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Միսակյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Խորհուրդ կտամ Մհեր Արշակյանի` այս թեմայով «Խաղաղության դիակապտությունը» հոդվածը: Սարսափելի եզրահանգումների ես գալիս…

    https://civilnet.am/2016/04/17/voices-mher-arshakyan-hrazdan-elections/#.VxPBFtSyOko

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930