Լրահոս
Օրվա լրահոսը

«Միսակյան Արթուրին որտեղի՞ց գումար, որ բաժանի». Սասուն Միքայելյան

Ապրիլ 17,2016 16:48

«Ժողովուրդը պիտի հաղթի, երկար տարիներ նա տեսել է ամեն ինչ: Այսօր նա պետք է խելոք լինի ու հասկանա, այս վիճակից դուրս գա: Ես համոզված եմ, որ ժողովուրդը ճիշտ քվեարկություն կանի»,- Հրազդանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկելուց հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը:

Elections of the mayor of Hrazdan

Elections of the mayor of Hrazdan

Նրա դիտարկմամբ՝ բազմաթիվ ընտրախախտումներ են եղել. «Ժողովուրդը պետք է հասկանա, որ գումար բաժանելով… տարիների ընթացքում այդ գումարները մեր ժողովրդից կեղեքելով՝ այսօր գալիս գումար են բաժանում, որ նորից ընտրվեն: Ժողովուրդը պետք է խելոք լինի… Ես հնարավոր ամեն ինչ արել եմ, ծառայել եմ իմ ժողովրդին երկար տարիներ: Այսօր գնահատականը թող նա տա: Ժողովուրդը պիտի իր վաղվա օրը, իր երեխայի ապագան ընտրի»,- ընդգծեց Ս. Միքայելյանը:

Ըստ նրա՝ այս ընտրություններում թափանցիկություն հասկացություն չկա. «Արդեն քանի օր է՝ գումար են բաժանում, թափանցիկությունը ո՞րն է»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք երկու թեկնածուներն էլ գումար են բաժանում, Միքայելյանը պատասխանեց. «Չէ, չէ, Միսակյան Արթուրին որտեղի՞ց գումար, որ բաժանի: Ընտրակաշառքները Դանիելյան Արամի կողմից են բաժանվում»:

Արամ Դանիելյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում դա որակեց իբրև հերյուրանք:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Միսակյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930