Թալինի թիվ 15/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ավետիք Ավետիսյանը, Aravot.am-ին ներկայացնելով ընտրությունների ընթացքի մասին, նշեց, որ ամեն ինչ ընթանում է նորմալ, իսկ եթե նկատվում են խախտումներ էլ, ապա դրանք, ըստ նրա՝ մանր-մունր են, որոնք չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա: Պարոն Ավետիսյանը նշեց նաեւ, որ քվեարկողները սպասվածից եւ շատ են, եւ ավելի ակտիվ:
Դիտորդներից՝ Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող, «Ասպարեզ» թերթի թղթակից Նաիրա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առավոտյան դեպքերը ավելի մեղմ էին, քան հիմա եւ ընտրատեղամասում ավելի շատ տիրում է անգրագիտության մակարդակը. « Ինչպես գիտենք հանձնաժողովի անդամները պետք է ընտրությունից առաջ թրեյնինգների, սեմինարների մասնակցեն, պատրաստվեն որպես հանձնաժողովի անդամ, նոր գան եւ ընտրական կարգով սահմանվեն հանձնաժողովի անդամ: Այս պահին 6 անդամներից մեկին չեմ տեսել, քանի որ դեռեւս չի բարեհաճել գալ, իսկ մնացածը չգիտեն անգամ արձանագրություն կազմելու ձեւը՝ հանձինս քարտուղարը, մեկը 4 ընտրաթերթիկ էր ընտրողին տվել. ընտրատեղամասում առավոտյան կուտակումներ էին նկատվում, հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո փորձում ենք կարգավորել այդ հարցը»:
Նրա խոսքերով՝ ունեցել են քաղաքացի, որը չցանկացավ անձնագրում կնքեն՝ պատճառաբանելով, որ օտար երկրում խնդիր կարող է ունենալ: «Այստեղ եւ հայերեն չիմացողների թիվն է մի քիչ շատ, եւ տեղեկատվության պակասն է շատ: Ծերեր շատ են գալիս, որոնց օգնել է պետք, եւ քրտուղարը չի նշում ինչի համար եք ուզում օգնել», ասաց դիտորդը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ