Սերբիայի Զրենինյան քաղաքում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի վերջին օրը Հայաստանից մրցագորգ մտան ազատ ոճային Էդգար Ենոքյանը՝ 97 կգ (նկարում) եւ հունահռոմեական ոճի գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը: Երկուսն էլ տանուլ տվեցին իրենց մեկնարկային գոտեմարտերը եւ զրկվեցին ուղեգիր նվաճելու հեռանկարից (վարկանիշ տրվում է միայն եզրափակչի մասնակիցներին):
Սերբիայում հայաստանցի ըմբիշներից ուղեգիր նվաճել հաջողվեց միայն 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանին՝ ազատ ոճում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ