Թալինի թիվ երկրորդ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում քիչ առաջ տեղի է ունեցել վիճաբանություն՝ ՀՀԿ-ական եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները սատարողների միջեւ՝ պատճառը, ըստ վկաների այն է եղել, որ վիճաբանողները եղել են բարեկամներ եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների են սատարել:
Թալինի քաղաքապետի աթոռի համար պայքարում են Հանրապետական քաղաքապետ Սարգիս Արամյանը, ՀՀԿ-ի իշխանական գործընկեր՝ ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանն ու «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջադրած Գուրգեն Գրիգորյանը։
Նշենք, որ այսօր, ՀՀ 8 մարզի (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Սյունիք և Վայոց ձոր) 33 համայնքում տեղի է ունենում ինքնակառավարման մարմինների ընտրություն, ինչպես նաեւ խոշոր քաղաքներից՝ Հրազդանում, Սպիտակում եւ Թալինում:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ