Բրազիլիայում ընթացող «Թեստ Իվենթ» մրցաշարում, որտեղ խաղարկվում են օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության վերջին ուղեգրերը, Արթուր Դավթյանը վաստակեց 86,097 միավոր եւ հաստատելով աշխարհի առաջնությունում ձեռք բերած արդյունքը՝ այս մարզաձեւում երկրորդ ուղեգիրը նվաճեց: Այսօր նույնն անել պատրաստվում է Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ամերիկաբնակ Հուռի Գեբեշյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ