Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտիկները օրակարգից հանեցին Բաքու մեկնելու թեման

Ապրիլ 17,2016 11:41

Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Թուրքիայում առայժմ օլիմպիական չորս ուղեգիր է նվաճել:

Սամսուն քաղաքում Հայաստանի բռնցքամարտիկները գերազանց մասնակցություն են ունենում օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Չորս բռնցքամարտիկներ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52՝ Նարեկ Աբգարյանը, 56՝ Արամ Ավագյանը եւ 69`Վլադիմիր Մարգարյանը, Ռիո մեկնելու ուղեգիր են նվաճել: Նրանց այսօր կարող է միանալ հինգերորդը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը մաքուր երրորդ տեղի համար մենամարտելու է ռինգի տերերից Գոզցեն Բատուհանի հետ:

Սա օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունքի համար մեր բռնցքամարտիկների միակ հնարավորությունն էր, քանի որ երկրորդ վարկանիշային մրցաշարը կայանալու է Բաքվում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930