ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հրապարակել է, թե Ռուսաստանի Դաշնությունից ինչ նյութական օժանդակություն է տրամադրվել ԼՂՀ-ին: Մանրամասն ցուցակը ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նյութական աջակցության հաշվետվության ցանկում է, իսկ Արթուր Աղաբեկյանը նշում է հետեւյալը.
1. Մոսկվայաբնակ Կարեն Խաչատրյանը և իր ընկերները նվիրել են 10 հատ ՈՒԱԶ և 2 նիվա մակնիշի ավտոմեքենաներ: ՈւԱԶ-ները հանձնվել են ԼՂՀ պաշտպանական բանակին, իսկ նիվաներից մեկը՝ 3 տանկ խոցող շարքային զինծառայող Մարատ Պետրոսյանին, մյուսը՝ ուղղաթիռ խոցող շարքային զինծառայող Գևորգ Մանուկյանին:
2. Մոսկվայաբնակ Արթուր Վարժապետյանը, որը յուրաքանչյուր տարի ավտոմեքենաներ է նվիրաբերում ԼՂՀ կառավարությանը, այս օրերին ևս Արցախ է ուղարկել 4 ՈՒԱԶ և 6 Նիվա մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հանձնվել են ԼՂՀ Պաշտպանական բանակին:
3. Յարոսլավլի հայկական համայնքի կողմից համայնքի ղեկավար Վահագն Խաչատրյանի ներկայացուցիչը ԼՂՀ կառավարությանն է հանձնել 2 սանիտարական ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որոնցից մեկը հանձնվել է Պաշտպանական բանակին, իսկ մյուսը Մարտակերտի վարչական շրջանին:
Կարդացեք նաև
4. ՌԴ Իրկուտսկ քաղաքում բնակվող Արթուր Գասպարյանի և Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքի 35 հայ ընտանիքների միջոցներով Պաշտպանության բանակին է հանձնվել «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաներ:
Նմանատիպ այլ օգնություններ լինելու դեպքում, անպայման կտեղեկացնեմ մեր հայրենակիցներին:
Կան այլ օգնություններ ևս, որոնք ուղղված են ԼՂՀ ՊԲ-ին, բայց իրավասու չեմ հրապարակելու դրանք: