Այսօր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական վերահսկողություն է իրականացնում ՏԻՄ-ի ընտրություններում:
Նախաձեռնությանը մաս կազմող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքում արդեն իսկ կան արձանագրված երկու խախտումների մասին տեղեկություններ:
Մասնավորապես՝ Թալինի թիվ 2 հիմնական դպրոցում գտնվող ընտրատեղամասում 09:56-ին արձանագրվել են անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ:
Իսկ Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի շենքում գտնվող ընտրատեղամասում 08:15-ին արձանագրվել է տեղամասային հանձնաժողովի գործողությունների կազմակերպման կարգի խախտում
Կարդացեք նաև