Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է մտածել ամառային արձակուրդների մասին

Ապրիլ 17,2016 11:30

Կրակովը չի թողնի, որ ձանձրանաք

Սովորաբար ամառային արձակուրդների մասին խոսելիս առաջին հերթին պատկերացնում ենք ծովափ, արեւայրուք ու պասիվ հանգիստ,
սակայն եթե այս ամենը ձեզ համար չէ, ու առավել նախընտրում եք մշակութային տուրերը, ցանկանում եք մեկնել ճանաչողական ճանապարհորդության` տեսնել հին ու դարավոր պատմություն ունեցող քաղաքներ, ապա նման հանգստի համար լավագույն տարբերակներից մեկը լեհական հին մայրաքաղաք Կրակովն է:
Չնայած նրան, որ այժմ Լեհաստանի մայրաքաղաքը Վարշավան է, զբոսաշրջիկների հետաքրքրասիրությունն ու հոսքը դեպի Կրակով անհամեմատ ավելի մեծ է: Կրակովը գրավում է զբոսաշրջիկներին իր հնությամբ, յուրօրինակությամբ եւ միաժամանակ ակտիվությամբ. այն հնի ու նորի աներեւակայելի միաձուլում է, ինչում էլ հենց կայանում է քաղաքի առանձնահատկությունը: Լեհական մյուս բոլոր քաղաքներից Կրակովը տարբերվում է հատկապես իր ջերմությամբ:
Մի շտապեք կարծիք կազմել Լեհաստանի եւ լեհական մշակույթի մասին, քանի դեռ չեք եղել Կրակովում: Այս քաղաքը գրկաբաց է ընդունում
յուրաքանչյուրին ու թույլ է տալիս զգալ ձեզ «ինչպես տանը»:
Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում 5 բան, որ պետք է անել Կրակովում.

Krakow-_1_-2

Town Hall Tower Սրբ. Մարիամի տաճար Իգոր Միտորաժ «Eros Bound»

1. Կրակովի հետ ծանոթությունը կարելի է սկսել հին քաղաքի գլխավոր հրապարակից (Rynek Glowny): Հրապարակը կառուցվել է դեռեւս 13-րդ դարում: Հրապարակի ամբողջ մակերեսով սփռված են հին եկեղեցիներ ու պալատներ: Այստեղ ամենաակնառու շինությունը Սրբ. Մարիամի տաճարն է, որն էլ համարվում է Կրակովի գլխավոր խորհրդանիշը: Սակայն հրապարակը զարմացնում է ոչ միայն իր հին կառույցներով, այլ նաեւ այդ հնության կողքին նոր ու ժամանակակից արվեստի նմուշների առկայությամբ, որոնց կողքով դուք անտարբեր չեք անցնի:

Krakow-_1_-3

2. Հայտնվելով գլխավոր հրապարակում՝ չմոռանաք ամենակարեւորի մասին` Town Hall Tower -ի շինությունից մուտք ունեցող Կրակովի գլխավոր շուկայի մասին, որտեղ կարող եք գտնել ինչպես քաղաքի խորհրդանիշ հանդիսացող իրեր, այնպես էլ ամենաանհավանական հուշանվերներ:

Krakow-_1_-4
3. Այցելելով Կրակով, չմոռանաք փորձել լեհական հայտնի «Զապիկանկան», որն այսպես կոչված «բաց սենդվիչ» է, իրենից ներկայացնում է բատոնի մի ամբողջ շերտ՝ համեմված սպիտակ սնկով ու պանրով: Այն կարելի է նաեւ համարել իտալական պիցցայի մրցակիցը:

Լեհական զապիկանկա

Լեհական զապիկանկա

Krakow-_1_-5
4. Եթե ալկոհոլի սիրահար եք, ապա այցելելով Կրակով, եւ ընդհանրապես Լեհաստան, պարտավոր եք փորձել լեհական հայտնի «զուբրովկան» ու «սոպլիցան»: Կրակովում ամեն քայլափոխի կտեսնեք խմիչքի խանութներ, որտեղ վաճառվում են զուբրովկայի տասնյակ տեսակներ` տարբեր համերի ու տարբեր չափերի` նաեւ որպես հուշանվեր:
Krakow-_1_-7

5. Եթե առավոտյան, զբոսնելով հին քաղաքի գլխավոր հրապարակում, կարծեք, որ տեսել եք հրապարակն ամբողջությամբ, ապա մի շտապեք ձեր դատողություններում, սպասեք մինչեւ երեկո: Երբ արեւը մայր մտնի ու վառվեն հրապարակի լույսերը, կտեսնեք, թե ինչպես է հին քաղաքը մի քանի րոպեում վերափոխվում` դառնալով սկզբից պարահրապարակ, հետո ակումբ, ապա թատրոն կամ համերգի դահլիճ: Սա պարզապես չի կարելի բաց թողնել:

Krakow-_1_-8
Կրակովը չի թողնի, որ ձանձրանաք, այս քաղաքը ժամ առ ժամ ավելի կստիպի սիրել իրեն: Պատմամշակութային ու տեսարժան վայրերը քաղաքում շատ են, իսկ քաղաքի իրական շունչը անմիջապես զգալու համար սկսեք այս 5 կետերից:
ԱՐՓԻ ԲԵՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ժամանկն է մտածելՈՒ, ոչ թե մտածել: Ինչ անելՈՒ ժամանակն է, ոչ թե ինչ անել ժամանակն է: Լեզվի տարրական իմացություն է սա:

  2. Հ.Շ. says:

    ասիկա հայաստանաբնակ հայերի ուղված յօդված է
    բարի արձակուրդ եւ բարի վայելում իրենց, Լեհաստանում
    (միայն Հունգարիայի չմօտենաք…
    յիշեցէք Սաֆարովի ազատ արձակումը…)

    սակայn դրսում ապրող ամէն մի հայ,
    նամանաւանդ այս ամառ,
    պարտաւոր է իր արձակուրդը անցկացնել անպայման Մայր Հայրենիքում, հայրենի հողի վրայ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930