«Ադրբեջանն, ըստ էության, կիրառեց նաեւ նորություններ, բայց կարող եք համեմատություններ իրականացնել մեր տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած նման կարճ պատերազմներից: Նման կարճ ժամանակահատվածում այդքան ԱԹՍ ո՞ւմ է հաջողվել խոցել… Ի վերջո, չմոռանանք, թե քանիսն են խոցվել եւ դրանցից քանիսն են եղել աշխարհում առաջին անգամ կիրառվող` նորագույն ԱԹՍ-ներ»,-այսօր Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ տվյալներով` ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող 14 ԱԹՍ (անօդաչու թռչող սարք), ինչպես նաեւ` 2 ուղղաթիռ, 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա:
Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանեց նաեւ ՀՀ-ի` 80-ականների զենքերով կռվելու մասին խոսակցությունները. «Թե որ թվականին ՀՀ-ն ինչ զինատեսակ է կիրառել, չափորոշիչ չէ: Խնդիրը զինատեսակների արդյունավետ կիրառման մեջ է: Փորձեք փաստարկված քննադատություններ կատարել: Մենք ընդունում ենք ոչ թե էմոցիոնալ, այլ հիմնավորված քննադատությունները»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հարգելով Ձեր անալիտիկ-վերլուծական մտածելակերպը պետք է ասել, որ Ձեր ներկայցված հիմնավորումները փաստարկված չեն: Անտրամաբանական է արդարանալ, որ թշնամին նոր մոտեցում կամ նորույթ է օգտագործել: Այդպես էլ պետք է լինի: Նա պետք է հակառոկորդին կարողանա հանկարծակի բերել: Նույն բանը պետք է մենք անեին` հակառակորդին հանկարծակի բերեինք ու մեր դիրքերը առաջ տանեինք, որպեսզի հետագայում հնարավոր չլիներ հեռվից արկակոծել մեր խաղաղաղ գյուղերը:Դա նույն շախմատն է, որին պետք է լավ պատրաստվել ու սկզբնաղաղում կիրառել նորույթ, որը դիմացինին կշեղի տրորված ճանապարհից: Ամբողջ ազգով պետք է վերափոխվենք, գնահատենք անցած ուղին, ներկայացնենք կատարված սխալները , որպեսզի հետագայում այդ սխալները չկրկնվեն: Ամբողջ ռազմաարդյունաբերական կարողությունները հողին է հավասարեցված, փոշիացվում են մոբիլիզացիոն պաշարները…