Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Արվեստն ընդդեմ պատերազմների ու ահաբեկչության» խորագիրը կրող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Այն արդեն 8-րդ անգամ է անցկացվում Գյումրիում: Այս տարվա փառատոնը թեեւ նվիրված էր ՀՀ անկախության 25-րդ ամյակին, սակայն ելույթ ունեցողներից շատերը, այդ թվում եւ օտարերկրացի մասնակիցներ այն նվիրեցին սահմանում կանգնած մեր հայրենիքի պաշտպաններին:
Մրցույթ -փառատոնին այս տարի 36 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Չինաստանից, Կանադայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Սերբիայից, Լիտվայից, Բելառուսից ու այսպես շարունակ մասնակցում էին մոտ 3000 հոգի: Նշենք, որ նրանց թվում էր Չինաստանի ամենամեծ քաղաքներից մեկի՝ Սիանի պատվիրակությունը, այն քաղաքի, որը օրերս Գյումրու քաղաքապետին շնորհել է Սիանի պատվավոր քաղաքացի: Փառատոնը իրականացնող կազմակերպություններ են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լեւոն Սարգսյանը, եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: «Վերածնունդ» փառատոնի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահներ են Ամենայն Հայոց կաթողիկոսը ու Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը:
Պարբերաբար հնչում էին հուզիչ ելույթներ, հատկապես սփյուռքահայ մասնակիցների կողմից. Մեծ Բրիտանիայում բնակվող աշխարհահռչակ ջութակահար Լեւոն Չիլինգարյանը հարթակը օգտագործեց Արցախի հարցը բարձրացնելու օտարերկրյա մասնակիցների մոտ: Նա հույս հայտնեց, որ աշխարհը ավելի խաղաղ պիտի լինի: Իսկ երբ նա բեմ բարձրացավ ու վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Բաբախանյանի հետ սկսեց կատարել Կոմիտասի «Կռունկ»-ը, նկատեցինք, որ արցունքներ հոսեցին անգամ չինացի մասնակիցներ աչքերից:
https://www.youtube.com/watch?v=kEHu69Pnn10&feature=youtu.be
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հայտարարեց, թե թշնամին պայքարող է, թող պայքարի արվեստի, սպորտի բնագավառում, որտեղ իրենից ոչինչ չի ներկայացնում: Այս ամենն անմիջապես թարգմանվում էր քաղաքապետի հետ բեմ բարձրացած չինացիների համար: Նշենք, որ դրսից եկած երաժիշտները բարեգործական համերգներ կտան, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Արցախին, վերջիններս մեծ հաճույքով համաձայնել են Արցախի համար համերգներ տալու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
փող լվանալու մեծ հնարավորություններ են բացվում։Իսկ ինչ բերաբերում է Կոմիտասի “Կռունկ”ին ապա չինացիները լալիս էին Չիլինկիրյանի “ֆալշերից” և կեղծ շարժումներից․որով քողարկում է իռ մակերեսային կատարումը։