Հայաստանը ընդհանուր թիմային հաշվարկում 8 ոսկե, 7 արծաթե 3 բրոնզե մեդալով հռչակվեց չեմպիոն:
Հայաստանցի գերծանր քաշային Գոռ Մինասյանը Նորվեգիայում քիչ առաջ ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտում արձանագրեց 442 կիլոգրամ արդյունք եւ դարձավ արծաթե մեդալակիր: Գոռը մեկ փոքր արծաթ էլ նվաճեց պոկում վարժությունում՝ 205 կգ:
Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային պայքարում նա գրավեց 2-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի թիմին:
Ընդհանուր թիմային հաշվարկում (տղամարդիկ եւ կանայք) Հայաստանի հավաքականը 8 ոսկե, 7 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ իրենից ետ թողնելով Թուրքիային:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ