Հանդես գալով +75 կգ քաշային կարգում՝ Հռիփսիմեն առանց էական ջանքերի, ժպիտը միշտ դեմքին, բոլոր մրցակիցներին ցույց տվեց, որ ինքն է ուժեղագույնը Եվրոպայում: Այնքան ուժեղ, որ հրում վարժությունում երրորդ մոտեցման կարիք չզգացվեց:
Հայ մարզուհին պոկում վարժությունում, ասես, մարզման ժամանակ, բարձրացրեց 113 ծանրաձողը, որը բավարար էր փոքր ոսկու համար: Նա մրցակիցների հետ խաղը շարունակեց նաեւ հրումում՝ սկզբում սանձելով 133 կիլոգրամը, այնուհետեւ շատ թեթեւ գլխավերեւում պահեց 137 կիլոգրամը, որից հետո արդեն վերջին մոտեցման անհրաժեշտությունը չեղավ:
Շատ լավ հանդես եկավ նաեւ 17-ամյա Արփինե Դալալյանը, որը երկամարտի 213 (93+120) կիլոգրամով ուժեղագույնների հետ պայքարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը՝ անչափ կարեւոր միավորներ բերելով թիմին:
https://www.youtube.com/watch?v=GHtPhxF4U6g
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ