Լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պաշտպանության նախարարությունը ներկայացնելո՞ւ է իր ձեռք բերած ապացույցները դիվանագիտական ասպարեզներում:
Նախարարը պատասխանեց, որ իրենք եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավարությունը համապատասխան վերլուծություն են կատարել եւ այդ շրջանակում նշել են առկա բոլոր խնդիրները. «Իրադրությունն է գնահատվել, նշվել են ե՛ւ դրական կողմերը, ե՛ւ թույլ կողմերը: Առաջնայինն այն է, որ մենք կարողանանք ապացուցենք, որ այդ ագրեսիան սանձազերծել է Ադրբեջանը»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ բազմաթիվ ապացույցներ կան, այդ թվում նաեւ ոչնչացված ուղղաթիռի անձնակազմի մոտ առկա ապացույցները, որոնք ապացուցում են, որ նրանք մեծ նպատակներ են ունեցել. «Այդ ամենը ներկայացվելու է միջազգային հանրությանը: Իհարկե՛, նաեւ իրավական առումով մարդասիրական առումով այն բոլոր խոշտանգումների հետ միասին, որոնք որ իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կամ միգուցե նաեւ վարձկանների կողմից»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև