Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ զինծառայողից անձնագիր վերցնելու մասին. «Տվյալ անձը կպատժվի»

Ապրիլ 16,2016 17:39
seyran ohanyan

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաեւ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ 2015 թվականի դեկտեմբերում վիրավորված Արմենակ Առուստամյանին հենակներ տրամադրելու համար հոսպիտալում վերցրել են նրա մոր անձնագիրը, իսկ հետո ասել, թե կվերադարձնեն հենակները վերադարձնելուց հետո: Արամ Ասատուրյանը, անդրադառնալով այդ տեղեկություններին, ասել է, որ հոսպիտալը հաշվառված գույք ունի եւ պետք է վերահսկողություն սահմանեն այդ գույքի նկատմամբ:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե արդյոք չեն պատրաստվո՞ւմ աշխատանքից ազատել մի մարդու, որը քամահրանքով է վերաբերվում եւ ճիշտ է համարում զինծառայողի անձնագիրը վերցնել բուժօգնություն ստանալու համար:

«Եթե հարցը վերաբերվում է զինծառայողի անձնագրին, մենք այդ խնդիրը պարզաբանել ենք ու տվյալ անձը կպատժվի: Բայց մենք նաեւ պետք է հասկանանք, որ այսօր բանակի ռազմաբժշկական վարչությունը ընդհանուր մեր առողջապահության համակարգի շրջանակներում ուղղակի հրաշքներ է գործում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930