Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում այսօր ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց:
Պոկում վարժությունում Սիմոնը 182 կգ-ով արժանացավ փոքր արծաթի: Հրումում Սիմոնի 200 կգ-ն երրորդ ցուցանիշն էր: Երկամարտում վաստակելով 402 կգ՝ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալ՝ ընդամենը մեկ կիլոգրամով ետ մնալով չեմպիոնից ու արծաթե մրցանակակրից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ news.xinhausnet.com-ի
Կարդացեք նաև