Ինչպես տեղեկացրել ենք , այսօր ժամը 01.54-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.49-ին երկաթգծի 2718 կմ-ի ՊԻ կետ 10-ի մոտակայքում (Գյումրի-Մայիսյան հատված) Վրաստանի Հանրապետություն ուղևորվող բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու: Պարզվել է վրաերթի ենթարկված քաղաքացու ինքնությունը. նա 1945 թվականին ծնված Գյումրու բնակիչ Սերյոժա Հովհաննիսյանն է, որը տեղում մահացել է: Վերջինս, նախկին երկաթուղային է, բնակվել է մենակ, երեխաները ՌԴ-ում են:
Մեքենավարը պատմել է, որ բազմաթիվ ազդանշաններ է տվել, սակայն գծերի վրա գտնվող տղամարդը չի արձագանքել:
Շիրակի մարզի դատախազությունից ճշտեցինք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 241 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ