Լրահոս
Օրվա լրահոսը

«Կհորդորեի, որ ոչ թե դժգոհություններ հնչեցվեն, այլ պահանջներ»

Ապրիլ 16,2016 18:00

«Հասկացվում էր եւ շատ ակնհայտ էր, որ իրենց համար անսպասելի չէին մեր դժգոհությունները: Այն մարդիկ, որոնք այսօր մասնակցում էին քննարկմանը, հասկանում էին, որ օբյեկտիվ դժգոհություն չէր կարող չլինել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա հետ խոսել ենք երեկ տեղի ունեցած ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի հայ մասնակիցների քննադատության եւ դրանց՝ ռուսական կողմի ընկալման մասին: «Եվ դա դժգոհություն չէր, որովհետեւ մասնավորապես իմ հարցապնդումները ես կձեւակերպեի ոչ թե դժգոհություններ, այլ պահանջներ մեր ռազմավարական գործընկերոջից: Կհորդորեի, որ որեւիցե մակարդակում ոչ թե դժգոհություններ հնչեցվեն, այլ պահանջներ՝ նաեւ պայմանագրային պարտավորվածությունների հետ կապված»,- ասում է պարոն Քոքոբելյանը:
Պատգամավորի հետ զրուցել ենք նաեւ Ազգային ժողով ներկայացրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացն սկսելու նախագծի մասին:
Կարդացեք նաեւ

 

«Առավոտ» 

16.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930