Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարիկ Խաչատրյանն որևէ կապ չունի ՀՀ-ում գործող Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված «Հայկական Վերածնունդ» կուսակցության հետ

Ապրիլ 16,2016 14:51

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը նպատակահարմար է համարում պարզաբանել կազմակերպության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի վետերան-ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանի վերաբերյալ մամուլում շրջանառվող հակասական տեղեկությունները և հայտարարում , որ նա որևէ կապ չունի ՀՀ-ում գործող, Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված նույնանման անունով կուսակցության հետ:

Գարիկ Խաչատրյանը բնակվում է Բելգիայում, զբաղվում է հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նա Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր է, ինչպես նաև համակարգում է աշխարհի տասնմեկ երկրներում գործող «Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի գործունեությունը, որից հանձնարարական ունի զբաղվելու Հայկական բանակին ու զոհվածների և վիրավորների ընտանիքներին օժանդակելու նպատակով կազմակերպած դրամահավաքը ՀՀ-ում բաշխելու կազմակերպման գործով:
Այս օրերին Գարիկ Խաչատրյանը իր առաքելության թելադրանքով գտնվում է Հայաստանում:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930