Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունից հետո Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Անդրադառնալով հայտարարության տեքստին՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինն ասաց, որ Մոսկվայում կոմիտեները աշխատանքներ կտանեն նրա վրա: Ըստ նրա, այդ գործընթացն արագ կավարտվի եւ շուտով հայտարարության տեքստը կհրապարակվի:
Իսկ կոմիտեի անդամ Ալեքսեյ Կոնդրատեւը հավելեց. «Ես ցանկանում եմ ընդգծել, շատ կետերով Հայաստանի դիրքորոշումը մեզ ձեռնտու է եւ այստեղ աշխատանքի մեծ մասը վերապահված է մեր գործընկերներին այն իմաստով, որ մենք անհատապես որոշում չենք կայացնում: Մենք կզեկուցենք հայկական կողմի որոշումը մեր գործընկերներին, կքննարկենք, ծանր ու թեթեւ կանենք միջազգային իրավունքի իրավական փորձից եւ հայկական կողմի հետ մեկտեղ համատեղ հայտարարություն կանենք: Հիմա դա պարզապես տեխնիկական աշխատանք է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև