Նորվեգիայում այսօր ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Վերջին օրը մրցահարթակ մտնելու են Հայաստանի չորս ներկայացուցիչներ, որոնցից մեծ են մեդալների, այդ թվում նաեւ չեմպիոնական, ակնկալիքները:
Քիչ անց մրցահարթակ է մտնելու 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, այնուհետեւ կանանց +75 կգ քաշային կարգում կհետեւենք Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Արփինե Դալալյանի մրցելույթին, իսկ երեկոյան պայքարի մեջ կներգրավվի գերծանր քաշային (+105 կգ) Գոռ Մինասյանը:
Ինչպե՞ս կընթանա պայքարը, կախված է մեր ծանրորդներից: Բայց հարկ է նշել, որ նրանցից առնվազն երեքից մեդալների իրական ակնկալիքներ կան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև