Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Լևոն Հայրապետյանին տեղափոխել են բանտախուց, որում կալանավորները հերթով են քնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլ 16,2016 13:31

Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում: Բանանային հանրապետություններից բացի աշխարհի և որևէ այլ երկրում նման բան պատկերացնելն անգամ անհնար է:

Փաստաբանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն մինչև նոր լսումները Լևոն Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը:

Ոչ պակաս ապշեցնող է նաև Ռուսաստանի ազդեցիկ հայերի անգործությունը: Նրանք կարծես կորցրել են խոսելու ունակությունը, թեև միասնության և եղբայրության մասին վերամբարձ կենացներ ասելու առիթը երբեք բաց չեն թողնում:

Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում լրջագույն սպառնալիք են նրա կյանքին:

Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։ Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար։

Մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են, դրանք իրավաբանների և գործին ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ են առաջացրել: Ակնհայտ է Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով:

«Ազատություն Լևոն Հայրապետյանին»

 քաղաքացիական նախաձեռնություն

ՀՀ, Երևան

16.04.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մինաս says:

    Զուգադիպություն է արդյոք պուտի դատարանի որոշումն ու ադրբեջանի ,,բլից-քռիգը,,?
    Հարուստ ռսահայերի սսկված կեցվածքը պատասխան է հարցին:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Մի երկիր, որի հիմքում 1917 թվականից դրված է հենց անմարդկայնությունը, չի կարող լինել ոչ այլ ինչ, քան՝ Մեծ Դժբախտիստան…

  3. Մինաս says:

    Այս մարդը ուղղակի անիրավ կերպով պատանդ է վերցված:

    Как сажали в тюрьму издателя Айрапетяна: минимум улик, максимум эмоций

    https://www.mk.ru/social/2016/04/14/kak-sazhali-v-tyurmu-izdatelya-ayrapetyana-minimum-ulik-maksimum-emociy.html

  4. Օգնենք գոնե մեր ստորագրությամբ….. Անձամբ ճանաչելով նրան և նրա գաղափարները և կատարած գործը Արցախի համար, կարծում ենք մեր բողոքի հ.ուժկու ձայնը պետք է բարձրացնել….
    ՏԱՐԱԾԵՔ !!!!!!!
    Левон Айрапетян – известный предприниматель и меценат, оказывающий содействие Нагорно-Карабахской Республики. В Карабахе Айрапетян реализовал ряд крупных благотворительных проектов, направленных на ПОДЕЛИТЕСЬ!!!!!!
    P.S. Своих не бросаем в трудную минуту, ПОДПИШИ ПЕТИЦИЮ !https://www.petitions247.com/free_levon_hayrapetyan

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930