Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հուշահամալիրում նրանք ծաղիկներ դրեցին Անմար կրակի շուրջ եւ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Լրագրողի հարցին, թե կարելի՞ է ասել, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական իրադարձությունները ցույց են տալիս, որ հայերի նկատմամբ ցեղասպանությունը շարունակվում է, Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը պատասխանեց՝ «Դուք ինքներդ ամեն ինչ ասացիք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև