Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 85 կգ քաշային Աղասի Աղասյանի մասին գրել էինք, որ նա երկամարտի 346 կգ-ով հաղթել է «B» խմբում:
Այն բանից հետո, երբ պայքարն ավարտեցին ուժեղագույնները, պարզվեց, որ Աղասի Աղասյանի այդ ցուցանիշը բավական էր, որպեսզի նա շրջանցեր «A» խմբի մի ամբողջ շարք ծանրորդների եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում բարձրանար 6-րդ հորիզոնական:
Հսկայական առաջընթաց կատարեց նաեւ ավելի վաղ «C» խմբի հաղթող դարձած Առաքել Միրզոյանը, որը երկամարտի 332 կգ-ով պայքարն ավարտեց 13-րդ տեղում՝ կարեւոր թիմային միավորներ բերելով թիմին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև