Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատագրված շրջանների վերաբնակեցումը՝ ժամանակի հրամայական. «Հրապարակ»

Ապրիլ 16,2016 11:49

 

1994 թվականից սկսած՝ Ադրբեջանի հետ պատերազմի ավարտից հետո, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ամենակոպիտ սխալը եղել է Ղարաբաղին հարակից ազատագրված շրջանները բարձիթողության մատնելը: 2010 թվականին՝ պատերազմի ավարտից 16 տարի անց, ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելությունն այդ տարածքներում մշտադիտարկում իրականացրեց: Ապա հանդես եկավ զեկույցով՝ նշելով, որ ազատագրված տարածքների վերաբնակեցումն իրականացվում է անարդյունավետ: 5 տարվա ընթացքում տեղի բնակչության թիվը չէր աճել: Առկա բնակչությունն էլ ապրում էր, մեղմ ասած, անմխիթար պայմաններում:

Իշխանության ներկայացուցիչները նշեցին, որ ԵԱՀԿ դաշտային առաքելության զեկույցը լուրջ հետեւությունների տեղիք է տալիս։ Բայց այդպես էլ լուրջ հետեւություններ չարեցին, գործնականում: Ազատագրված տարածքների վերաբնակեցման առումով խնդիր կա, աշխատելու ցանկություն կա, բայց փող չկա: Առնվազն տարօրինակ է, երբ ասվում է, թե փող չկա, երբ դա քո գերակա ուղղություններից մեկն է, ու այլեւայլ բաների համար հսկայական գումարներ ունես:

Վերլուծաբանները ճշտորեն նշում էին, որ իշխանությունների համար ավելի ձեռնտու եւ եկամտաբեր է Ստեփանակերտում կամ Երեւանում էլիտար շենքեր կառուցել, քան ազատագրված տարածքներում՝ տներ: Մեր ու Արցախի իշխանությունները պետք է պարզապես ամոթից կարմրեին, որ այդ շրջաններում խայտառակ վիճակ է, եթե կա բնակչություն, ուրեմն հիմնականում ապրում է վատ կենսապայմաններում:

Պետք է հատկապես ԵԱՀԿ ուսումնասիրության արդյունքում պարզվեր, որ հենց այդ շրջաններում ապրում են բազմաթիվ մարդիկ, ապրում են լավ կենցաղային պայմաններում եւ գնալով բարգավաճում են, համեմատական անցկացվեր հարակից ադրբեջանական գյուղերի չքավորության հետ: Սա միջազգային հանրության այլ դիրքորոշման կհանգեցներ:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթ այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930