Այս օրերին ռազմատենչ հայտարարություններ անողների, ազգից ու հայրենիքից խոսողների պակաս չկա։ Ինչպես չկա դաս տվողների, խելք խրատողների, խորհուրդ տվողների պակաս։ Առանց այն էլ սոցցանցերում ու ընդհանրապես համացանցում տիրող անվերահսկելի վիճակն այս օրերին ավելի է բարդացել՝ անհեթեթությունն ու անպատժելիությունը քայլում են կողք կողքի։ Այս ամենը կարելի էր վերագրել մեզ համակող բուռն էմոցիաներին եւ առանձնապես ուշադրություն չդարձնել, եթե դրանց մեջ վտանգավոր տենդենցները, հասարակական կարծիքի վերաբերյալ սխալ պատկերացումներ տվող ազդակներն այդքան շատ չլինեին։
Երբ Շառլի Էբդոյի ողբերգական սպանդից հետո եվրոպական հասարակությունը խաղաղության երթ է անում, ի պաշտպանություն մահմեդականների միտինգներ, սա խոսում է տվյալ հասարակության ողջախոհության, թացը չորից զատելու մասին։ Երբ թուրքական հանրությունը Հրանտ Դինքի սպանությունից հետո դուրս է գալիս փողոց՝ «Ես Հրանտ Դինք եմ» պաստառներով, սա խոսում է թուրքական մտավորականության գոյության, անցյալի խարանից տարանջատվելու փորձերի մասին։ Բայց երբ մոտ 100 զոհեր կրած ժողովրդի մեծից փոքր խոսում են վերջին դեպքերի արդյունքում կորցրած մի քանի հարյուր մետրը հետ գրավելու, շտապ պատերազմական գործողություններ իրականացնելու, մի դիակի դիմաց թշնամուց հազարավոր զոհեր խլելու, նորանոր երիտասարդների կյանքը վտանգելու մասին, սա ոչ մի լավ բանի մասին չի խոսում։ Առավել տարօրինակ է, երբ ռազմատենչ կոչերի հեղինակները ոչ թե տղամարդիկ են, այլ կանայք՝ ներկա կամ ապագա մայրերը:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: