Մեր հասարակությունը նորից բաժանվել է արեւմտամետների ու ռուսամետների. մեկն առիթը բաց չի թողնում խոսելու Ռուսաստանից պոկվելու մասին, մյուսն իր հերթին չի դադարում պնդել՝ առանց Ռուսաստանի այս տարածաշրջանում կկորչենք:
ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ կարծիքով. «Այն, ինչ կատարվում է, նոր բան չէ, լուսնի տակ ոչ մի նոր բան չկա: Առաջ էլ բյուզանդամետ էին, կամ պարսկամետ, Տիզբոն էին վազում կամ գնում Հռոմ: Սա անվերջ եղել է:
Հիմա եկել է ժամանակը, որ հասկանանք՝ Տիզբոնն էլ չկա, Հռոմն էլ չկա, բայց հայերը կան: Մենք գնահատում ենք իտալացիներին, պարսիկներին, բայց պետք է կարողանանք մեզ սիրել, իսկ մենք շատ ենք ուրիշներով հիացել, այլասիրության «դոզան» շատ է եղել:
Ուրեմն մի քիչ ավելի հարգենք մեզ, նույնիսկ արեւմտամետ կամ ռուսամետ լինելով՝ սիրառատությամբ կուրծքներս չճաքացնենք: Հասկանանք՝ մեզ ո՞րն է ավելի ձեռնտու: Ես սիրում եմ ռուսական մշակույթը, բայց ռուսամոլ չեմ, ընդամենը մտածում եմ, որ այսօր մենք Ռուսաստանից ավելի հարմար դաշնակից չունենք:
Ի վերջո, մեր երկիրը կարողացավ մի հրաշք էլ գործել. մենք Եվրոպայի հետ բոլորովին էլ վատ հարաբերություններ չունենք, հակառակը, կարողացանք Եվրոպային հասկացնել, որ շրջափակման մեջ գտնվող պետություն ենք, իրավունք չունենք մեզ թույլ տալ այնպիսի շքեղություններ, ինչպիսին արեց Վրաստանը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:
Ալվարդ Պետրոսյանը հերթական հարցազրույցն է տվել: Միշտ անկեղծ, միշտ խելացի, միշտ չափավոր, կարևորը ՝ համոզելով,բայց «բամբակով, նուրբ», որ անկեղծությանը չկասկծես: Բոլոր շրջադարձային պահերին հոդվածով նամ հարցազրույցով «տեղ է հասցնում» իշխանությունների տեսակետը: Այդ երբվանի՞ց «ժողովրդի թշնամու» զավակ Ալվարդը (իր իսկ վկայությամբ) Ռուսաստանը համարում է մեր միակ դաշնակիցը: Ու՞ր են նախկին հայացքներդ: