«Իսլամական համագործակցություն» կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի ավարտին ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը իր խոսքում կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, Էրդողանն ասել է. «Չնայած շուրջ 25 տարի շարունակ ՄԱԿ ընդունած որոշումներին, որոնք ի նպաստ են ադրբեջանցի մեր եղբայրների համար, ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ամերիկան, Ռուսաստանը և Ֆրանսիան, 25 տարի է չեն կարողանում լուծում տալ Ղարաբաղի հարցին, և ես ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ մենք աջակցելու ենք մեր ադրբեջանցի եղբայրներին, որոնք պայքարում են Ղարաբաղի համար, բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե այդ խումբը (նկատի ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը,- խմբ.) ինչու չի լուծում խնդիրը»։
Կարդացեք նաև